Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

20 միլիոն՝ ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներին. ամենաշատը ռուսական ՀԿ-ն է ստանում

20 միլիոն՝ ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներին.  ամենաշատը ռուսական ՀԿ-ն է ստանում
19.03.2014 | 16:06

2014 թվականի պետբյուջեում 20 միլիոն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության վարչությունը:

Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական և քրդական համայնքների ՀԿ-ներին:

Խորհրդի նույն նիստի որոշմամբ՝ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ի հաշվեհամարին՝ 1 միլիոն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 միլիոն դրամը՝ ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով: Այս հատկացումները ևս հաստատվել են կառավարության նույն որոշմամբ:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ